BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

З. Թրամփի թիմը՝ ովքե՞ր են նրանք

З. Թրամփի թիմը՝ ովքե՞ր են նրանք
24.01.2017 | 23:55

սկիզբը՝ այստեղ

Ներքին գործերի նախարար Ռայան Զինկե
ԱՄՆ նավատորմի հատուկ ջոկատայինների նախկին սպա, 55-ամյա հանրապետական կոնգրեսական Ռայան Զինկեն մինչև վերջերս ներկայացնում էր Մոնտանա նահանգը, որտեղ մեծացել է Գլեյշեր ազգային պուրակի կողքին, Կանադայի սահմանի մոտ: Նա կուսակցության գծից բաժանվեց սեփականաշնորհման կամ հասարակական հողերը նահանգի իշխանություններին հանձնելու հարցում, որովհետև համարում էր, որ այդ հողերը պետք է դաշնային ենթակայության տակ մնան:
Սկոտ Պրուիտ՝ շրջակա միջավայրի պաշտպանության դաշնային գործակալություն
Օկլահոմայի գլխավոր դատախազ Սկոտ Պրուիտը գլոբալ տաքացման հարցում հայտնի սկեպտիկ է: Նրա նշանակումը ճիշտ այն պահին էր, երբ նա գլխավորում էր 28 նահանգների ջանքերը Բարաք Օբամայի «Մաքուր էներգիա» նախաձեռնությունը կասեցնելու՝ կրճատելու համար ածուխով աշխատող կայանները, այն ծրագիրը, որ հիմա նրա գործակալությունը պիտի կյանքի կոչի:


Օգնականներ


Ստիվեն Բանոն՝ գլխավոր քաղտեխնոլոգ
Նորությունների Breitbart News ռեսուրսի տնօրեն, 62-ամյա Ստիվեն Բանոնը կդառնա նախագահի գլխավոր խորհրդատուն, թեպետ պիտի հավասարության հիմունքներով աշխատի Ռայնս Պրիբուսի հետ՝ Սպիտակ տան Արևմտյան թևում ձևավորելով երկգլխանի քաղաքական-տեղեկատվական կառույց: Goldman Sachs-ի նախկին բանկիր Բանոնին քննադատում են արմատական հայացքների համար: Նրա գլխավորած Breaitbart News-ը, որ ստեղծվել էր՝ հակազդելու ազատական ԶԼՄ-ներին, վերածվեց հանրապետական կուսակցության մարգինալ թևի խոսափողի:


Ստիվեն Միլլեր՝ քաղաքական հարցերով ավագ խորհրդական
30-ամյա Միլլերը «տաքացնում էր» նախընտրական արշավի ժամանակ հավաքվածներին՝ Թրամփի ելույթից առաջ: Նա իր բոսի հիմնական սպիչռայթերն է՝ ելույթներ գրողը: Politico ամսագիրը նրան անվանեց «2014-ին ներգաղթի համակարգի բարեփոխունը հողին հանձնելու հաջող ջանքերի անդրկուլիսյան ճարտարապետ».
Քելիեն Քոնվեյ՝ նախագահի խորհրդական
Չորս երեխաների մայրը 2016-ի օգոստոսին դարձավ Թրամփի նախընտրական շտաբի մենեջեր և հաջող նախագահական ընտրարշավ անցկացրած առաջին կինը: Նրան անվանում էին Թրամփի «ականջին շշնջացող»:


Հոուպ Հիքս՝ ավագ խորհրդակա՞ն
Հոուպ Հիքսը Դոնալդ Թրամփի մամլո քարտուղարն էր և ընտրարշավի ժամանակ պատասխանում էր մամուլի հարցերին: Նախկինում նա աշխատել է մոդելային բիզնեսում և եղել է Իվանկա Թրամփի մոդելային բիզնեսի լրագրողը:


Դան Սկավինո՝ Սպիտակ տանը սոցցանցերի տնօրե՞ն
Սկավինոն և Հիքսը անփոփոխ Թրամփի կողքին էին նախընտրական ամբողջ արշավի ժամանակ և մի քանի լուրջ վերանշանակումներ ունեցան: Սկավինոն պատասխանատու էր սոցցանցերում Թրամփի գործունեության համար: Նա ապագա բոսի հետ ծանոթացել է, երբ պատանի էր ու Թրամփի գոլֆ ակումբներից մեկում մականներ էր մատակարարում:
Ջեյսոն Միլլեր՝ Սպիտակ տան հասարակության հետ կապերի տնօրե՞ն
Միլլերը սենատոր Թեդ Կրուզի ավագ խորհրդականն էր նախընտրական արշավի ժամանակ՝ նախքան Թրամփի թիմ փոխադրվելը Հուոպ Հիքսին օգնելու համար, որ հիմնականում զբաղվում էր մամուլի հարցերով: Հիմա նա անցումային թիմի՝ հասարակության հետ կապերի տնօրենն է դեռ:
BBC


Հ.Գ. Ահա այսքանը՝ քաղաքական ու պետական աշխատանքի անցյալ չունեցած կամ համարյա չունեցած մարդիկ, նահանգապետեր, սենատորներ, կուսակցականներ ու անկուսակցականներ, որ կազմելու են ԱՄՆ նախագահի շքախումբը: Իսկ շքախումբը, ինչպես հայտնի է, արքա է ստեղծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ